Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Գագիկ Ծառուկյանի ելույթի խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին»

«Գագիկ Ծառուկյանի ելույթի խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին»
06.02.2015 | 13:58

ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԲՀԿ-ի կազմակերպած ոչիշխանական քաղաքական, հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթին. «Այո, Գագիկ Ծառուկյանի ելույթին հասցրել եմ ծանոթանալ: Առաջին տպավորությունս այն է, որ, ինչպես հանրությանն է ներկայանում՝ «գործի մարդ» ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին: Տպավորություն ստացա, որ մի քանի հոգի են աշխատել ու մեխանիկորեն կպցրել իրար: Օրինակ՝ նրանցից մեկը պնդում է, որ կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել: Մինչդեռ նույն ելույթում մի քանի տող վերև մյուս հեղինակը պնդում է, որ այսօր, նման իրավիճակում կարելի է ու պետք է գնալ խոշոր հանրահավաքների, հզոր հանրահավաքների և այլն: Նման խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին:
Ամեն դեպքում այն, ինչ մնում է այդ ելույթը ավելորդ բառակույտից մաքրելուց հետո, բավականին մտահոգիչ է, առնվազն այն առումով, որ տպավորություն կա, որ չի էլ ընկալվում այդ մտահոգիչը, անգամ եթե նյութը բառացիորեն հեղեղված է գրագետ, կրթված, խոր և նոր արժեքներով մարդկանց կարևորելու մասին դրույթներով:
Ես կարծում եմ, որ մեր կուսակցության գործադիր մարմինն իր գալիք նիստերից մեկում կքննարկի Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այդ մի քանի դրույթները և քաղաքական արձագանք կտա դրանց»:

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ